Հիմա ինչքան էլ դիմադրի, ինչքան էլ փորձի արդարանալ, խղճի ճանկերից փրկություն չկա։ Իսկ երեխաները միշտ ամոթով են նայելու մարդկանց աչքերին… «թալանչիի տղա», «մարդասպանի տղա» Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պետք չէ միամիտ լինել… ցանկացած հանցագործ էլ իր կաշին փրկելու համար մեղքն ուրիշի վրա է բարդում՝ ընկերոջ, բարեկամի, թիմակցի… երբեմն շանտաժի դիմում, խոստումներ կորզում ու «ամբողջ բեռը բարձում» հանցակցի վրա… Ինչու՞ բզի գլխին մենակ խփել… Ինքն ինչու՞ պետք է բանտ ընկնի, իսկ «պոմիդորի բիզնեսով» միլիոնատեր դարձածներն ու նրա նմանները մնան ազատության մեջ… Ու՞մ է թողնում իր իսկ տղայի «խոստովանած օրինական միլիոնները»… Ինչու՞ կամովին հեռացավ, խաբվեց ու խորտակվեց…

Բայց մի՞թե բանտն իր համար է։ Գուցե կնստի, դուրս կգա… Բա խիղճը՞… Հիմա ինչքան էլ դիմադրի, ինչքան էլ փորձի արդարանալ, խղճի ճանկերից փրկություն չկա։ Իսկ երեխաները միշտ ամոթով են նայելու մարդկանց աչքերին… «թալանչիի տղա», «մարդասպանի տղա»… Հասարակ խոսքեր չեն, որ կուլ տան, բայց ստիպված այսօր էլ կուլ են տալիս, որ ավելի խիստ խոսքեր չլսեն…

Անշուշտ, այդ տեսակը նման բաների մասին չի մտածել, որ մտածեր, իր ոտ ու գլխով փորձանքի մեջ չէր ընկնի… Հիմա էլ գլուխը պատով է տալիս, որ, ուզած֊չուզած, բանտ է գնալու…
Մտածում եմ, այս մարդը խղճի մասին էլ երբևէ չի մտածել…Իսկ մեկուսարանում… Մարդ մենակ մնալով իր խղճի հետ զրուցում է, ինքն իր հարցերին պատասխանում… Հանցագործը կարող է խուսափել պատասխանատվությունից, բայց կա խիղճը՝ անողոք ու դաժան, որ ամեն րոպե ցցվում է առջևդ ու շանթում դաժանությամբ… Խղճի դատ ու դատաստանից չես ազատվի երբեք…

Հ.Գ. Մի խոսք հիշեցի… խղճի հետ չեն կատակում, խիղճը հզոր ուժ է , ուժից էլ վեր բան…

Աղբյուր՝/info-arm.com

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика