Ձեր կյանքը փոխվում է, երբ դուք սկսում եք հարգել ինքներդ ձեզ: Լավանում է ձեր վերաբերմունքը սեփական ես-ի նկատմամբ: Կյանքը փոխվում է, երբ դուք սկսում եք սիրել ինքներդ ձեզ: Դուք ձեր կյանքից հեռացնում եք այն մարդկանց, ովքեր թունավորում են ձեր կյանքը, նրանք թույլ չեն տալիս ձեզ զարգանալ, թեև սկզբում դժվար է, բայց դուք դա կարողանում եք: Դուք ձեզ երջանիկ եք զգում: Դուք սկսում եք խուսափել բացասական իրավիճակներից :
Դուք սկսում եք շփվել հաճելի մարդկանց հետ: Դուք նախկինում շփվում էիք բոլոր այն մարդկանց հետ, ովքեր թեթևակի ուշադրության էին արժանացնում ձեզ: Իսկ այժմ դուք ձեր թանկագին ժամանակը ծախսում եք միայն ձեզ համար հաճելի ու կարևոր մարդկանց վրա: Դուք հավատում եք ձեր ուժերին, դուք դադարում եք հավատալ նրան, ինչ ասում են ուրիշները, նրանք կարող են շատ բացասական ու վատ բաներ ասել, բայց դուք ունեք սեփական տեսակետը:
Դուք նայում եք հայելուն և ուշադրություն եք դարձնում, ոչ թե թերությունների, ինչպես որ նախկինում էր, այլ առավելությունների վրա: Դուք դադարում եք արդարանալ: Դուք որոշում եք ընդունում, որը ձեզ երջանկացնում է, և որևէ մեկին հաշվետու չեք, թե ինչու եք այդպիսի որոշում ընդունել: Դուք դադարում եք սպասել: Դուք ապրում եք ներկայով ու դադարում եք սպասել լավ ժամանակներին, լավը հենց այս պահն է, պետք է այն վայելել:
Նախկինում դուք ձեզ համեմատում էիք այլոց հետ, իսկ այժմ դուք հասկացել եք, որ միակն եք ու անկրկնելի: Դուք որոշակի չափով եսասեր եք դարձել, և դա վատ չէ: Բացասական մարդիկ, և բացասական զրույցներն ու դժգոհությունները, ընդհանրապես բացասական երևույթները այլևս ձեզ չեն հետաքրքրում:
Դուք կենտրոնացել եք միայն դրական երևույթների ու մարդկանց վրա: Դուք սկսել եք ավելի առողջ որոշումներ ընդունել և առաջին բանը, որ արել եք այն է, որ սկսկել եք հարգել ինքներդ ձեզ: Եվ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է փոխվել շրջապատի վերաբերմունքը ձեր նկատմամբ: