Հետազոտությունների արդյունքում պարզվել է ,որ չամուսնացած ու երեխա չունեցող կանայք ավելի երջանիկ են մնացած կանանցից

Ըստ լայն տարածում ստացած կարծրատիպի՝ կանանց երջանկությունը կախված է ընտանեկան կարգավիճակից և երեխաներից: 10 տարվա հետազոտությունը ցույց է տալիս, որ կախվածություն կա, սակայն այնքան աննշան, որ հազիվ նկատելի է:

Չամուսնացած ու երեխա չունեցող կանայք, պարզվում է, մնացած կանանցից ավելի երջանիկ են: Սրա մասին հայտարարել է Լոնդոնի պրոֆեսոր-հոգեբան Փոլ Դոլանը: Նրա խոսքերով՝ երկար տարիների ուսումնասիրությունից հասկացել է, որ ամուսնացած մարդիկ ասում են, թե երջանիկ են այն ժամանակ, երբ հարցման ընթացքում ամուսիններից մեկն իրենց կողքին է:

Նրանց կարծիքը փոխվում է, երբ հարցազրույցի ժամանակ միայնակ են լինում։ «Բնակչության ամենաերջանիկ ու առողջ մարդիկ նրանք են, ովքեր ամուսնացած չեն ու երեխաներ չունեն»,- նշում է պրոֆեսորը: Հոգեբանը խոստովանել է, որ շատ միայնակ կանայք անհանգստանում են իրենց սոցիալական կարգավիճակի համար:

Այս ամենը մարդկանց անհավասարակշիռ կարծրատիպերի արդյունք է, քանի որ երկար ժամանակ ամուսնությունը և երեխաները համարվում էին հաջողության չափանիշ: Պրոֆեսորը նշում է, որ տղամարդիկ ամուսնության կարիք ավելի շատ ունեն: Իսկ կանայք ամուսնությունից ոչինչ չեն ստանում, նրանք ստիպված են համակերպվել անցանկալի իրավիճակների հետ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика