Ձեզ ենք ներկայացնում թավաներն ու կաթսաները մաքրելու այս հրաշագործ միջոցը։ Այսօր բազմաթիվ քիմիական միջոցներ կան, որոնք ևս օգտագործվում են կաթսաները սպիտակեցնելու համար, բայց այս փորձված միջոցը լավագույնն է ցանկացած քիմիական միջոցից:
- Եկեք միասին պատրաստենք այն.
- 3% ջրածնի պերօքսիդ – 2 ճ.գ.
- Կերակրի սոդա – 0,5 բաժակ
- Աման լվանալու հեղուկ – 1 թ.գ.
Այս ամենը լավ խառնել, մինչև փրփրելը։ Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ էլ ջրածնի պերօքսիդ ավելացել։ Պատրաստի միջոցը քսել կեղտոտ մակերեսին։ Թողնել 10-15 րոպե։
Շփել թավան կոշտ խոզանակով՝ լվացող միջոցով։ Լվանալ տաք ջրով։ Հիշեք, որ այս ամենը պետք է անպայման ձեռնոցներով անել։