Ձեզ ենք ներկայացնում թավաներն ու կաթսաները մաքրելու այս հրաշագործ միջոցը։ Այսօր բազմաթիվ քիմիական միջոցներ կան, որոնք ևս օգտագործվում են կաթսաները սպիտակեցնելու համար, բայց այս փորձված միջոցը լավագույնն է ցանկացած քիմիական միջոցից:
Եկեք միասին պատրաստենք այն. 3% ջրածնի պերօքսիդ – 2 ճ.գ.Կերակրի սոդա – 0,5 բաժակ Աման լվանալու հեղուկ – 1 թ.գ. Այս ամենը լավ խառնել, մինչև փրփրելը։ Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ էլ ջրածնի պերօքսիդ ավելացել։
Պատրաստի միջոցը քսել կեղտոտ մակերեսին։ Թողնել 10-15 րոպե։ Շփել թավան կոշտ խոզանակով՝ լվացող միջոցով։ Լվանալ տաք ջրով։ Հիշեք, որ այս ամենը պետք է անպայման ձեռնոցներով անել։