Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր խափանման միջոցի հարցով դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ կարծում են, որ ներքին անվտանգության սպառնալիքի ժամանակ բանակը չպետք է օգտագործել: Նա ասաց, որ այս հարցով ուսումնասիրել է աշխարհի փորձը:
“Ես դատական վերջին երեք նիստերի ժամանակ հետևյալ առաջարկությունն եմ արել մեղադրող կողմին: Ասել եմ՝ ուղղակի ձեզ խնդրում եմ՝ գտեք աշխարհում մեկ երկիր, որն ունի բանակ, և որը անվտանգության անվան տակ չի հասկանում ներքին և արտաքին սպառնալիքները և որը ներքին սպառնալիքների պարագայում բանակն օգտագործելու իրավունք չունի:
Հենց այդ երկրի անունը տալիս եք, ես ամբողջ ծավալի մեղքն ընդունում եմ և գնում եմ 10 տարով նստում եմ: Մինչև հիմա ման են գալիս, կամ էլ ման չեն գալիս, որովհետև գիտեն, որ դա այդպես չէ”,- ասաց Քոչարյանը: