Հեղափոխությունից հետո խոստացված էժանացումը չկա. ասում են քաղաքացիները (տեսանյութ)

Քաղաքացիները բարձրաձայնում են թանկացումների մասին։

«Ամեն ինչի մեջ նկատում եմ թանկացում։ Հիմնականում տնտեսական, մթերային ապրանքները։ Տարվա սկզբին ձուն արժեր 1290 դրամ, հիմա արժե 1430 դրամ։ Ամեն ինչ քիչ-քիչ թանկանում է», — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին քաղաքացիները։

Նախորդ տարվա հունիսի համեմատ ձվի գինն այս հունիսին աճել է 37.6%-ով, մրգինը՝ 8.6 %-ով, մսամթերքինը՝ 3.1 %-ով, կարտոֆիլինը՝ 74.8 %-ով։  Քաղաքացիները պնդում են՝ եթե անգամ թանկացումներ չկան, չկա նաև Հեղափոխությունից հետո խոստացված էժանացումը։

«Գների վրա այդքան ուշադրություն չեմ դարձնում, բայց որ ոչ մի բան հեղափոխությունից հետո չի էժանացել, դա փաստ է», — պնդում էին քաղաքացիները։

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների նախորդ տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 2.5 % գնաճ։ Բարձրացել են հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքների գները։

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան

«Փաստինֆո»

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика