Հարևանները սովորաբար սիրում են հետաքրքրվել մեկմեկու առօրյայով, սակայն երբեմն նրանց հետաքրքասիրությունն թույլատրելիի սահմաններն անցնում է։ Նրանք սկսում են ապրել իրենց դրկիցների կյանքով և այն։ Նրանք կարող են հետևել ցանկացած քայլդ՝ լինի դա պատուհանից,թե ցանկապատի անցքից։
Այս հետապնդող հայացքները հոգնեցրել էին մեր այսօրվա պատմության հերոսուհուն և նա մի օր որոշեց ազատել իրեն այդ ճնշող երևույթից։
Ձեր գործը չէ, թե ինչպես եմ ապրում Կինն ապրում էր փոքրիկ առանձնատանը և հաճախ էր նկատում, թե ինչպես են հարևանները հետևում իր քայլերին։ Սկզբում կինը փորձում էր անտարբեր ձևանալ և ուշադրություն չդարձնել դրան, սակայն երբ նկատեց, որ դա մշտտական բնույթ է կրում և դա իրեն սկսում է նյարդայնացնել, հասկացավ, որ պետք է գնա շինարարական ապրանքների խանութ։
Այստեղ նա գտավ իրեն անհրաժեշտպարագաները և անցավ գործի։ Կինը սեփական ուժերով փորեց 1,5-անոց մեծ փոսեր և այնտեղ 5 մետրանոց փայտե սյուներ տեղադրեց։ իհարկե օգտագործեց նաև ցեմենտ՝ ամրության համար։ Այնուհետև ցանկապատ կառուցեց մանր տախտակներից։
Նա չմոռացավ անգամ գեղարվեստական ձևավորման մասին։ Նա լամպերի միջոցով հրաշալի տեսք տվեց իր բակին։ Այսպես կինը պաշտպանեց իր անձնական կյանքը հարևանների ավելորդ հետաքրքասիրությունից և միաժամանակ ունեցավ ապահով ու յուրօրինակ բակ, որտեղ կարող ես նստել ուզածդ ժամին և վայելել թարմ օդը։