Հարց. «Ի՞նչ եք տեսնում նկարում». Ծեր իմաստունը լաց եղավ աշակերտների պատասխաններից

Ծեր իմաստունն իր մոտ է կանչում աշակերտներին: Երբ բոլորը հավաքվում են, նա նրանց ցույց է տալիս մի սպիտակ թուղթ, որի կենտրոնում սև գույնի կետ էր նկարված: – Ի՞նչ եք այստեղ տեսնում,- հարցնում է իմաստունը:– Կետ,- պատասխանում է աշակերտներից մեկը: – Սև գույնի կետ,- հաստատում է մյուսը: – Հաստ, սև գույնի կետ,- լրացնում է երրորդը:

Ուսուցիչը խոնարհում է գլուխը, քայլում դեպի պատը, նստում անկյունում ու սկսում լաց լինել: – Ինչո՞ւ ես լացում, ուսուցիչ,- զարմացած հարցրին աշակերտները: – Ես լացում եմ, որովհետև իմ բոլոր աշակերտները տեսան միայն փոքրիկ սև կետը, և նրանցից ոչ ոք չնկատեց սպիտակ, մաքուր թուղթը… Որքա՞ն հաճախ ենք մենք դատողություններ անում մարդկանց մասին` հիմնվելով փոքրիկ թերությունների վրա և անտեսելով արժանիքները:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика