Հարություն Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի Ֆրիենցա քաղաքում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Պայքարի մեջ այժմ ազատ ոճային ըմբիշներն են:

Ինչպես հայտնում է Armsport-ը, 48 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 3:2 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Ռամիկ Հեյբաթովի նկատմամբ:

Հովհաննիսյանն իրավունք է ստացել հանդես գալ եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Բեսիր Ալիլին:

tert.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика