Բաղադրությունը․ 500 գ հավի փափկամիս, 1 հատ գազար, 40 գր ընկույզ, 1 հատ սոխ,100 գ հալած պանիր,1 հատ ձու,ձեթ՝ ըստ ցանկության,աղ ըստ ցանկության,չորահաց՝ ըստ ցանկության,սև պղպեղ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը․ Հավի փափկամիսը լվանալ և շերտերով կտրատել, հետո միսը լավ ծեծել և համեմել աղով և պղպեղով: Մաքրել և կտրատել սոխը:Գազարը անցկացնել քերիչով:Հետո սոխարած պատրաստել,իսկ երբ սոխը ոսկեգույն երանգ կստանա, ավելացնել գազարը: Այպես տապակել, մինչև գազարը կփափկի:Հալած պանիրը փոքր խորանարդիկներով կտրատել և ավելացնել տապակվող գազարին: Բոլոր բաղադրիչները շարունակել խառնել այնքան ժամանակ, մինչև պանիրը ամբողջությամբ կհալչի, և զանգվածը միասեռ կդառնա:
Ստացված զանգվածը լցնել խոր ամանի մեջ, ավելացնել մանրեցված ընկույզը և լավ խառնել:Հավի փափկամսի ծայրին դնել 1 ճաշի գդալ արդեն պատրաստի միջուկից և ռուլետի պես փաթաթել: Այսպես շարունակել, մինչև բոլոր բաղադրիչները կսպառվեն: Այնուհետև ռուլետները թաթախել ձվի մեջ, ապա չորահացի:Վերջում թավայում երկու կողմից տապակել ռուլետները:Ավելորդ ձեթից ազատվելու համար տապակված ռուլետները կարելի է դնել մի ամանի վրա, որը նախապես ծածկված է թղթե անձեռոցիկով: