Հավի մսով Ռաֆաելլո ահա թե ինչ պատրաստել հավով ձեր տոնական սեղանի համար

Ահա թե ինչ պատրաստել հավով ձեր տոնական սեղանի համար։ Շատ շուտով մոտենում է Ամանորը և բոլորս արդեն պետք է նախապատրաստվենք, մտածում ենք ինչ պատրաստել, ինչպես անել, որ այս Ամանորի սեղանը տարբեվի նախորդներից:
Ահա ձեզ առաջարկում ենք հետաքրքիր ուտեստ,որն այս տարի ձեր Ամանորի սեղանը կզարդարի իր օրիգինալությամբ:

Ահա թե ինչ պատրաստել հավով․ Բաղադրիչներ

  • 400 գրամ հավի ֆիլե,
  • 200 գրամ կոշտ պանիր,
  • 50-80 գրամ հունական ընկույզ,
  • 1,5 ճաշի գդալ մայոնեզ․
  • 12-14 խաղող առանց կորիզի,
  • աղ՝ ըստ ճաշակի

1. Եփեք հավի ֆիլեն և կտրտեք ոչ այդքան մեծ կտորների։ Ավելացրեք քերած պանիր, մայոնեզ և աղ։ Խառնեք հավի մսին։

2. Ձեռքի ափի մեջ դրեք ոչ մեծ քանակով հավի և պանրային խառնուրդ, դրեք կենտրոնում խաղող և փոքրիկ գունդ պատրաստեք։

3. Թաթախեք գնդիկները մանրացրած հունական ընկույզի մեջ և դրեք սառնարանում 20-30 րոպե։

Ահա թե ինչ պատրաստել հավով․ Տեսանյութեր
Ռուլետ Հավի կրծքամսով
Շատ հետաքրքիր նախուտեստ ենք պատրաստելու՝ Ռուլետ Հավի կրծքամսով՝ շատ համեղ սառը նախուտեստ։

Խորոված հավի կրծքամիս տնային պայմաններում
Առաջկում ենք նաև պատրաստել խորոված հավի կրծքամիս տնային պայմաններում․ հյութեղ, շատ համեղ և շատ արագ։ Պատրաստելու ենք ջեռոցում, մեր մարինացնելու մեթոդի շնորհիվ խորովածը ստացվում է շատ հյութեղ, փափուկ, անչափ համեղ և խրթխրթան։

Ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով
Առաջարկում ենք պատրաստում ենք ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика