Հանրահայտ ամառային հողաթափերը պարզվել է վնասակար են առողջության համար:

Հանրահայտ ամառային հողաթափերը պարզվել է վնասակար են առողջության համար: Նման եզրակացության է եկել Հյուսիսային Կարոլինայում Wake Forest բապտիստական բժշկական կենտրոնի մասնագետ Կամիլլա Լոնգը, հաղորդել է The Sun- ը:

Ըստ նրա, ոտքի վրա հողաթափը ֆիքսելու համար մարդը ծալում է մատները, ինչը հանգեցնում է քայլվածքի փոփոխությանը: Այդ պատճառով կարող են վնասվել մկանները և գարշապարային ջլերը , ինչպես նաև կարող են առաջանալ մեջքացավեր: Ավելին, ժամանակի ընթացքում մարդու մոտ կարող է զարգանալ plantar fasciitis (հիվանդություն, որի ախտանիշն է գարշապարի ցավը, որը առաջանում կամ սաստկանում է ծանրաբեռնվածության ժամանակ): Վերականգնման համար կարող է ծախսվել մինչև մեկ տարի ժամանակ:

Ըստ այդմ, փորձագետները գտել են ելքը: Խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ընտրել այնպիսի հողաթափեր, որոնք ճկվում են նույն տեղում, որտեղ քայլելիս ծալվում է ոտնաթաթը: Հակառակ դեպքում ոտքերը չեն ունենում բավարար հենարան: Խորհուրդ է տրվում չհագնել դրանք, եթե հարկավոր է լինելու երկար ժամանակ ոտքերի վրա մնալ, ինչպես նաև մեքենա վարել նրանցով. հողաթափերը կարող են լռվել ոտնակերի միջև:

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика