Հանկարծամահ է եղել լուսանկարիչ Գերման Ավագյանը

Լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը հանկարծամահ է եղել։ Որպես մահվան պատճառ է նշվում կաթվածը:Գերման Ավագյանը 59 տարեկան էր։1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսիայի Շուչին քաղաքում։ 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։

Լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար,Բաց հասարակության ինստիտուտի Վերսուս ստուդիայի հետ համատեղ ստեղծել «Արվեստը հայկական կալանավայրերում» օրացույցը:Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում էր սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика