Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում շարունակվում են «Տանկային բիաթլոնի» մրցումները 5-րդ Միջազգային բանակային խաղեր 2019-ի շրջանակում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
Կայքի փոխանցմամբ, չորեքշաբթի զորավարժարանում մրցել են Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի և Ղրղզստանի թիմերը: Հայկական անձնակազմը դեղին տանկով հաջող ելույթ է ունեցել՝ հաղթահարելով ճանապարհային պատնեշները, սակայն հաջողությամբ չի կատարել մարտական հրաձգությունը:
Արդյունքում հայ տանկիստների երրորդ մոտեցումը նախորդներինց հաջող է ստացվել՝ գրանցելով 27 րոպե 48 վայրկյան արդյունք (29 րոպե 43 վայրկյան՝ առաջին օրը և 33 րոպե 24 վայրկյան՝ երկրորդ): «Տանկային բիաթլոնի» մրցումները «Ալաբինո» զորավարժարանում կշարունակվեն մինչև օգոստոսի 17-ը: