Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 60 երկիր:

Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 84-րդ տեղը Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 60 երկիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ընկերության կայքում: Առաջին տեղում են Ճապոնիան և Սինգապուրը, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր:

Երկրորդ տեղում են Գերմանիան, Ֆինլանդիան, Հարավային Կորեան, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 187 երկիր, իսկ երրորդում՝ Դանիան, Իտալիան և Լյուքսեմբուրգն են՝ առանց վիզայի 186 երկիր մուտքի հնարավորությունով:

Հայաստանին հարևան Վրաստանը 52-րդն է, այդ երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 113 երկիր:

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика