Հայաստանից Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ

Նախօրեին ՌԴ Տյումենի մարզում Իշիմ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղում մինիվենը և մարդատար ավտոմեքենան իրար են բախվել, գրում է «Интерфакс» գործակալությունը` հղում կատարելով պետավտոտեսչության մարզային վարչության տարածած հաղորդագրությանը:

Հայտնի է, որ բախվել են Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող Toyota միկրոավտոբուսը և Renault Logan մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով մահացել է մեկ կին, տուժել է 6 մարդ: Տուժածների թվում 15-ամյա դեռահաս կա: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

mamul.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика