Համից չեք կշտանա… Լոլիկով յուրահատուկ փակոց ձմռան համար

Այս բաղադրատոմսը ստուգված է տարիներով, անչափ համեղ է և յուրօրինակ: Անհրաժեշտ բաղադրիչներ. պինդ լոլիկ, սխտոր, նեխուր և մաղադանոս՝ ըստ ճաշակի, բուլղարական պղպեղ՝ ըստ ցանկության, կծու պղպեղ՝ կես հատ, մարինադ՝ 1 լ ջրի համար. աղ՝ 1ճ.գ. աղ, շաքարավազ՝ 4ճ.գ., քացախ՝ 1թ.գ.

Պատրաստման եղանակ. Կտրել լոլիկի ներքևի հատվածը և մի պճեղ սխտոր դնել: Լոլիկները դնել բանկայի մեջ՝ ընթացքում ավելացնելով նաև նեխուր, մաղադանոս և բուլղարական պղպեղ:

Ավելացնել 0,5 հատ կծու պղպեղ և եռման ջուր լցնել: 20 րոպե անց ջուրը զգուշորեն լցնել կաթսայի մեջ, և 1լ ջրին ավելացնել մարինադի համար նշված անհրաժեշտ բաղադրիչները: Հասցնել եռման աստիճանի և լցնել բանկաների մեջ: Բանկաները ծածկել կափարիչով և ստերիլիզացնել՝ 20-30 րոպե: Փակել: Պահել շուռ տված և ծածկված վիճակում՝ մինչ բանկաների լիարժեք սառելը: Բարի ախորժակ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика