Ներկայացնում ենք ամենահամեղ Միկադո թխվածքի իրական բաղադրատոմսը:
Բաղադրատոմս՝
- 4 հատ ձու,
- 250 գրամ շաքարավազ,
- 250 գրամ թթվասեր,
- 1.5 թեյի գդալ սոդա,
- 2 ճաշի գդալ կակաո,
- 200 գրամ կարագ,
- 800-900 գրամ ալյուր,
Կրեմի համար ՝
- 300 գրամ կարագ,
- 2 տուփ եփած խտացած կաթ,
- 100 գրամ շոկոլադ
Պատրաստման եղանակը: Կարագը, ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնե թթվասեր ՝ սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:
Բաժանել 7 գնդի: Թխել առանձին-առանձին: Կրեմը պատրաստելու համար հարկավոր է ՝ Խտացրած կաթը, կարագը և շոկոլադը լավ հարել, եփել։ Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ: