Բանանը պարունակում է նյութեր, որոնք օգնում են լիցքաթափվել, լավացնել տրամադրությունը և երջանիկ զգալ: Ինչպես նաև, այդ միրգը էներգիայի մեծ պահուստ ունի: Օրինակ, ուտելով երկու բանան, դու կստանաս էներգիա, որը կբավականեցնի մեկ ու կես ժամ ակտիվ աշխատելուն: Ինչպե՞ս պատրաստել բանանով համեղ ռուլետ
Բաղադրիչներ
- 4 ձու
- կես բաժակ շաքարավազ
- վանիլին, ըստ համի
- կես բաժակ ալյուր
- 2 թեյի գդալ սերուցքային կարագ
- 2 թեյի գդալ մեղր
- քարորդ բաժակ հարած սերուցք
- 1 բանան
- չորացրած մրգեր, հատապտուղներ, քերած շոկոլադ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Հարել ձուն և շաքարավազը, մինչև դառնա միատարր զանգված: Հետո քիչ-քիչ ավելացնել ալյուր, այդ ընթացքում խմորը հարելով: Հետո ավելացնել սերուցքային կարագը և մեղրը: Անհրաժեշտ է անընդհատ հարել, քանի որ խմորը պետք է միատարր լինի: Տաքացնել վառարանը մինչ 180 աստիճան: Թավայի վրա կարագ քսել և խմորը լցնել: Պետք չէ երկար թխվի, 10-15 րոպե: Խմորը պետք է մի փոքր կարմրի, բայց չի կարելի, որ այն շատ կարմրի և չորանա:
Թողնել մի փոքր սառչի խմորը և վրան քսել հարած սերուցքը: Խմորի վրա շարել կտրատած բանանը և ամուր փաթաթել այն: Ռուլետի վրա ցանել շաքարի փոշի: Ռուլետը պատրաստ է: Ցանկության դեպքում, կարելի է զարդարել չորացրած մրգերով, քերած շոկոլադով, ինչպես նաև հատապտուղներով: Ամեն ձևով սա ֆանտաստիկ համեղ և միևնույն ժամանակ հասարակ դեսերտ է: