Հազը բավական տհաճ խնդիր է, որով ուղեկցվում են շնչառական համակարգի հիվանդություններից շատերը: Հազից ազատվելու համար հարկավոր է նախ պարզել դրա առաջացման պատճառն ու առաջին հերթին ազատվել հենց դրանից, քանի որ հակառակ դեպքում բուժումն անարդյունավետ կլինի: Սակայն խնդիրն այն է, որ լինում են դեպքեր, երբ հազը շարունակում է անհանգստացնել անգամ դրա առաջացման պատճառից ազատվելուց հետո:
Նման դեպքերում մարդիկ կիրառում են հազը մեղմող տարատեսակ դեղամիջոցներ, սակայն կան նաև հազից ազատող բազմաթիվ բնական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղատնային միջոցներին: Ավելին՝ այս բնական դեղամիջոցները ոչ միայն արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի են ու չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ բնական միջոցներից ամենաարդյունավետները:
1-ին բաղադրատոմսը.
Խառնել հավասար քանակությամբ տուղտի (алтей) մանրացրած արմատն ու տատրակի (мать-и-мачеха) չորացրած տերևները, այնուհետև ստացված խառնուրդի մեկ ճաշի գդալը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ: Ստացված թուրմը քամել ու խմել օրական երկու անգամ ½ բաժակ:
2-րդ բաղադրատոմսը.
Մեկ ճաշի գդալ եզան լեզվի չորացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև սառչի, այնուհետև քամել, բաժանել երեք մասի և խմել օրվա ընթացքում:
Այս բնական թուրմերը կօգնեն մեղմել հազն ու ազատվել տհաճ զգացողություններից, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին և չզբաղվել ինքնաբուժությամբ վիճակն էլ ավելի չվատթարացնելու համար:
Միայն փորձառու բժիշկը կկարողանա ճիշտ ախտորոշել խնդիրն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ և միաժամանակ չի վնասի առողջությանն ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: