Մենք առաջարկում ենք Ձեզ համեղ ապուրի երկու բաղադրատոմսեր,որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն մարմնի վրա,ինչպես նաև հեռացնում են ցավը:Այս ապուրների հիմնական առավելությունն այն է,որ նրանք ոչ միայն օգտակար և համեղ են,այլև շատ ժամանակ չեն պահանջում պատրաստման համար: Այս ապուրների կազմը պարտադիր ներառում է այնպիսի բաղադրիչներ,ինչպիսիք են գազարն ու կոճապղպեղը և քրքումը:Նրանք չափազանց օգտակար են մեր օրգանիզմի համար:Եկեք մի քիչ խոսենք դրանց առավելությունների և օգուտների մասին:
Գազարն իր բաղադրության մեջ պարունակում է վիտամին A,որը պատասխանատու է ոսկորների աճի և տեսողության համար,ինչպես նաև հիանալի հակաօքսիդիչ է:Ապուրը,որի մասին այսօր կխոսենք,կտա ձեզ ոչ միայն համի հաճույք,այլև ունի հակամանրէային ազդեցություն,ուստի կօգնի հեռացնել բորբոքումը:Բացի այդ,խորհուրդ ենք տալիս ավելացնել մի քիչ սև պղպեղ քանի որ այն կօգնի բարելավել մարսողությունը և նաև հակասեպտիկ ազդեցություն կունենա:
Ապուր №1 Բաղադրությունը․
- 1 փոքր սոխ
- 1 ցողուն նեխուր
- 1 թեյի գդալ թարմ կոճապղպեղ
- 1 թեյի գդալ քրքում
- 2 փոքր գազար
- 1-1, 5 լ. բուսական արգանակ
- 1 ճաշի գդալ կոկոսի յուղ
- ծովային աղեր և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը․ Սոխը և նեխուրը մանր կտրատել:Գազարը և կոճապղպեղը քերել քերիչով:Այնուհետև սոխը,նեխուրը,գազարը կոճապղպեղը դնում ենք տաքացված բուսական արգանակի մեջ:Ավելացնում ենք քրքում,աղ և սև պղպեղ:Եռացնում ենք և եփում մոտ 10 րոպե: Ավելացնել մի ճաշի գդալ կոկոսի յուղ,թողնել տարածվի ամբողջությամբ և եփել ևս 2-3 րոպե:Մի քիչ սառեցրեք ապուրը:Խառնեք այնբլենդերով:Կարող եք համեմել թարմ դեղաբույսերով և համեմով ցանկության դեպքում:Ցանկության դեպքում կարող եք ավելացնել սիսեռ,ոսպ կամ լոբի,որից այն կդառնա ավելի խիտ և հագեցած:
Կրեմ-ապուր №2. Ցավից ազատվելու համար Բաղադրությունը․
- 1,5-2 լ. ձկան կամ բանջարեղենի արգանակ
- 2 գազար
- 1 փոքր ցուկկինի
- 2 թեյի գդալ թարմ կոճապղպեղ
- կիտրոնի հյութ
- ½ թեյի գդալ ծովային աղ
- ½ Թեյի գդալ սև պղպեղ
- 5-7 թարմ եղեսպակի տերևներ
- 1-2 ճաշի գդալ կոկոսի յուղ
- 1-2 թեյի գդալ քրքում (փոշի)
Պատրաստման եղանակը․ Թավայում տապակել գազար և ցուկկինի՝վրան կոկոսի յուղ մոտ 5 րոպե,ցածր կրակի վրա:Տաք արգանակի մեջ ավելացնում ենք մանրացրած գազարը և ցուկկինին ապա ավելացնել թարմ շ կոճապղպեղ և մի ամբողջ սոխ:Բանջարեղենը խաշել 15-20 րոպե:Բանջարեղենը պետք է լինի փափուկ: Ավելացնել աղ պղպեղ Համտեսել:Հեռացնել արգանակը կրակի վրայից և ավելացնել կիտրոնի հյութ ու մանրացրած եղեսպակի տերևներ:Խառնել ապուրը բլենդերով: Դուք կարող եք զարդարել այն թարմ խոտաբույսերով և կտրտած թարմ պղպեղով:Բարի ախորժակ: