Կոտլետի պատրաստման նոր և շատ համեղ բաղադրատոմս որի մասին քչերը գիտեն

Մինչև այս բաղադրատոմսը իմանալ իմ մոտ կոտլետները ստացվում են մի տեսակ ստանդարտ,բոլորս արդեն հոգնել էինք այդ համից․Հիմա երեխանես պահանջում են կոտլետ պատրաստել ամեն շաբաթ

Բաղադրամասեր.

  • 300 գ խոզի միս
  • 300 գ տավարի միս
  • 1 գլուխ սոխ
  • 6 խճեղ սխտոր
  • 3 հատ կարտոֆիլ
  • 2 թ․գ կոճապղպեղ
  • 70 մլ կոնյակ
  • 5 ճ․գ բուսայուղ
  • աղ ըստ ճաշակի
  • սև պղպեղ նույնպես ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը. Սոխը շատ մանր կտրատել,իսկ սխտորը ճզմել:Կարտոֆիլն ու կոճապղպեղն հարկավոր է քերել: Մսերն աղալ,ավելացնել մնացած բաղադրիչները և լավ խառնել Մի քանի րոպե թողնել զանգվածը հանգստանա:Ձեռքերով կոտլետներ ձևավորել և բուսայուղով պատած թավայում յուրաքանչյուր կողմից 5-6 րոպե տապակել: Ահա և վերջ, բարի ախորժակ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика