Կոչ Հայաստանի իշխանություններին Ձեզանից ակնկալում ենք պետական բռունցք։

Էդգար Մխիթարյանի Կոչը Հայաստանի իշխանություններին։ Ձեզանից ակնկալում ենք պետական բռունցք։ Ձեր բարեկրթությանը ծանոթ ենք։

Ժամանակն է, դեռ մի բան էլ ուշ, որ թավիշը փոխարինվի ամենամեծ ռազմերի շուշաթղթի։ Մարդակերպերի մոտ թավիշը չի անցնում։ Նրանք միայն ուժն են ճանաչում։ Հենց այնպես չեն ասել, որ ուժն է ծնում իրավունք։

Այլևս սեր և հանդուրժողականություն չքարոզեք, այլ գործեք կտրուկ և պետական ուժի դիրքերից։ Երկրում պետք է հաստատվի օրինականություն, դա է երկրի զարգացման գլխավոր գրավականը։ Չմսխեք ժողովրդի ձեր առաջնորդությամբ տարած հաղթանակը։ Ձեզ տվել ենք մանդատ օրինական երկիր սարքելու համար։ Դե ուրեմն ձեռքդ վերցրու քաղաքական կացինը և գործիր։

Օրենքի տեսանկյունից հիացմունքի է արժանի Գերմանիան, որը 30 տարվա մեջ 2 անգամ ջախջախվեց համաշխարհային պատերազմներում, բայց 1960 թվականին արդեն տնտեսական լիդերների շարքում էր։ Նույնիսկ հանդիսանում էր իրեն ջախջախած ԽՍՀՄ-ի գլխավոր կրեդիտորը։ Այդ ամենին հասել են միմիայն ուժ և օրենք կիրառելով։ Մենք’ հայերս, չենք հասկանում բարեկրթություն։

Ամենապարզ օրինակը այն է, ինչ կատարվում է մեր փողոցներում։ Հիմա ամեն 10 վարորդից 6-ը իրեն թույլ է տալիս նույնիսկ 2 հոծ գիծ կտրի և շրջադարձ կատարի։ Վստահ եմ հասկացաք իմ բերած օրինակը։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика