Կինը որը երկու շաբաթ առաջ Ֆլորիդայի լողափում վնասել էր ոտքը մահացել է

Ամերիկացի կինը, որը երկու շաբաթ առաջ Ֆլորիդայի լողափում (Coquina Beach) վնասել էր ոտքը, մահացել է նեկրոտիկ ֆասցիիտով վարակվելու հետևանքով: Այս մասին հաղորդել է Newsweek- ը:

Կնոջ որդին պատմել է, որ մայրը ջրում կտրելով վնասել է ոտքը, բայց սկզբում կարևորություն չի տվել դրան: Այնուամենայնիվ, մի քանի օր անց, վերքի չբուժվելու պատճառով, նա դիմել է հիվանդանոց, որտեղ նրան ներարկել են փայտացման դեմ պատվաստանյութ և տվել հակաբիոտիկներ:

Հաջորդ օրը նա հայտնաբերվել է անգիտակից վիճակում իր տանը: Նրան հոսպիտալացրել են: Մահը վրա է հասել երկու կաթվածի և սեպսիսի հետևանքով:

Nekrotizing fasciitis- ը վարակ է, որը առաջանում է Streptococcus pyogenes կամ Clostridium perfringens  բակտերիաներից: Նրանք վնասում են օրգանիզմի փափուկ հյուսվածքները. ավելի հաճախ տուժում են վերջույթները: Հիվանդությունը արագ զարգանում է և դժվար է ախտորոշվում:

Ինչպես հաղորդել են ԱՄՆ-ում՝ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնում, այս հիվանդության վարակի դեպքերը հաճախ չեն հանդիպում. երկրում ամեն տարի վարակվում է 500-ից 1500 մարդ:

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика