Կերակրի սոդան անփոխարինելի բաղադրիչ է թխվածքների պատրաստման համար, ուստի այն կա յուրաքանչյուրի խոհանոցում, սակայն ոչ բոլորը գիտեն, որ այն կարող է օգտագործվել նաև բժշկության ու կոսմետոլոգիայի ոլորտներում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կերակրի սոդայի գործածության այլընտրանքային տարբերակներ, որոնք քչերին են հայտնի
Բուժում է ցանն ու բշտիկները
Կերակրի սոդան արդյունավետ բուժիչ միջոց է մաշկի համար և օգնում է ազատվել բշտիկներից ու մաշկային ցանից:
Բշտիկները բուժելու համար պարզապես հարկավոր է 1-2 թեյի գդալ սոդան ու մի փոքր ջուրն ավելացնել դեմքը լվանալու համար նախատեսված միջոցին, լավ խառնել, այնուհետև ստացված մածուկը քսել յուրաքանրյուր բշտիկին, թողնել 10-15 րոպե և լվացվել գոլ ջրով:
Ցանից ազատվելու համար հարկավոր է պատրաստել կերակրի սոդայի և կոկոսյան ընկույզի յուղի խառնուրդ և քսել այն ախտահարված մաշկին:
Բարելավում է արտաքին տեսքը
Սոդան հիանալի միջոց է նաև արտաքին տեսքի բարելավման համար: Այն կարելի է կիրառել մաշկի ընդհանուր վիճակի բարելավման, ինչպես նաև աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների գունաբացման համար:
Ազատում է ստամոքսի այրոցից
Մարսողական համակարգի հետ կապված խնդիրների դեպքում կերակրի սոդան կարող է հիանալի օգնական լինել: Այն բնական անտացիդ է, ինչը թույլ է տալիս նվազեցնել թթվային ռեֆլյուքսի առաջացման հավանականությունն ու ազատվել այրոցից:
Օգնում է ազատվել ներաճած մազերից
Մազահանությունից հետո մազերը հաճախ են ներաճում, ինչը դառնում է մաշկի գրգռման ու բորբոքման պատճառ, սակայն այս տհաճ խնդրից նույնպես կարելի է ազատվել կերակրի սոդայի միջոցով:
Պարզապես հարկավոր է լոգանքի գելին մի փոքր սոդա ավելացնել և պարբերաբար կիրառել այս խառնուրդը որպես սկրաբ:
Ամրապնդում է եղունգները
Սոդան օգնում է ազատվել սնկային հիվանդությունից ու ամրապնդել եղունգները: Պարբերաբար ոտքերը սոդայի լուծույթի մեջ դնելն ու սոդայով սկրաբ օգտագործելը կօգնի բարելավել եղունգների ու դրանց հարակից հյուսվածքների տեսքն ու ամրապնդել դրանք:
Բարելավում է մարսողությունը
Կերակրի սոդայի միջոցով կարելի է պայքարել նաև ավելորդ քաշի ու մարսողության վատացման դեմ: Պարզապես հարկավոր է պատրաստել կերակրի սոդայի, կիտրոնի հյութի ու ջրի խառնուրդ և խմել այն:
Այս խառնուրդը հարկավոր է ընդունել քիչ քանակությամբ, սակայն պարբերաբար: Այն զգալիորեն կարագացնի նյութափոխանակությունն ու կօգնի ազատվել ավելորդ քաշից:
Բուժում է այրվածքները
Ոչ շատ լուրջ այրվածքները կարելի է բուժել կերակրի սոդայի միջոցով: Հարկավոր է սոդայի ու ջրի խառնուրդ պատրաստել ու քսել այն վնասված մաշկին: Իր սառեցնող ազդեցության շնորհիվ այն մեղմում է ցավն ու արագացնում է ապաքինման գործընթացը:
Ազատում է քրտինքի տհաճ հոտից
Կերակրի սոդան օժտված է հոտազերծիչ ու շերտազատող հատկություններով, ուստի հիանալի հակաքրտինքային միջոց է:
Պարզապես հարկավոր է մի փոքր սոդա քսել մարմնի այն հատվածներին, որոնք առավել շատ են քրտնում (օրինակ՝ ոտքերին կամ թևատակերին):