Կենդանի թաղված նորածին երեխան 20 տարի անց հանդիպում է իր պահապան-հրեշտակին

1998թ. Մայիսյան մի երեկո Ազիտա Միլանյանը Հարավային Քալիֆորնիայից վազքի էր դուրս եկել իր շների հետ:


Վազքի ընթացքում շներից մեկը հանկարծ կանգ առավ ու սկսեց փորել հողը: Ազիտան մոտեցավ ու զարմանքից քարացավ: Հողաթմբից դուրս էին ցցվել զույգ տոտիկներ:


Ազիտան մտածեց, որ թաղել են մահացած երեխայի, բայց հանկարծ լսվեց մանկական ճիչ: Աղջիկը արագ քանդեց հողն ու հանեց երեխային, ում պորտալարը նույնիսկ կտրված չէր: Երեխան ոչ միայն թողնվել էր բախտի քմահաճույքին, այլեւ դատապարտվել տանջալի մահվան:


Առանց րոպե կորցնելու Ազիտան երեխային տարավ հիվանդանոց, ու չնայած գերսառեցմանը, երեխան ապրեց: Ոստիկանությունը փորձեց գտնել երեխայի մորը, սակայն ապարդյուն: Նրան բուժքույրերը կոչեցին Քրիստիան:


Ազիտան ուզում էր որդեգրել երեխային, սակայն երիտասարդ էր ու ամուսնացած չէր: ԶԼՄ-ները մեծ ուշադրության արժանացրին դեպքն ու բազմաթիվ արժանի ընտանիքներ ցանկություն հայտնեցին որդեգրել երեխային:

Բարեբախտաբար Քրիստիանին բաժին հասավ իսկապես սիրող ընտանիք, որը տվեց նրան լավ կրթություն ու դաստիարակություն: Նրան տվեցին Մեթյու անունը: 17 տարեկանում ծնողները որոշեցին պատմել նրան եղելությունը, ինչը Մեթյուի կյանքում ոչինչ չփոխեց:


3 տարի անց Մեթյուի պատմությունն իմացան ռադիոկայաններից մեկի պրոդյուսերներն ու առաջարկեցին ԴՆԹ թեստ հանձնել ու ռադիոեթերի ժամանակ իմանալ պատասխանը: Նրանք եթեր հրավիրեցին նաեւ Ազիտային:


Հանդիպումն աննկարագրելի էր նրանց համար: Ազիտան ցույց տվեց Մեթյուին այն վայրը, որտեղ գտել էր նրան:


Ազիտան սովորական մի կին էր, բայց մեծ սրտի ու երջանիկ պատահականության շնորհիվ դարձավ Մեթյուի պահապան – հրեշտակը: Հուզե՞ց ձեզ այս պատմությունը:

Թողեք մեկնաբանություններ ու կարծիքներ: Դրանք մեզ համար շատ կարեւոր են:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика