Կենդանակերպի որ նշաններն են համարվում իդեալական զուգընկեր

1. Խոյ+Ջրհոս կամ Երկվորյակ: Բնավորությամբ Խոյերն արկածախնդիր են:Նրանց կողքին պետք է այնպիսի մարդ լինի ով կարողանա անընդհատ խթանել նրանց՝փոխել որևէ բան: Այդ դեպքում զույգը հաջողակ կլինի:

2. Ցուլ+Ձկներ կամ Խեցգետին: Ցուլը հակված է պահպանել ավանդական ընտանեկան արժեքները:Նրան կարելի է գրավել՝պատասխանելով նույն կերպ: Նրանց հետ կարելի է կազմել ամուր և երջանիկ միություն:

3. Երկվորյակ+Խոյ կամ Առյուծ: Երկվորյակները ռացիոնալ են,կայունություն են փնտրում: Չեն սիրում ձանձրանալ:Նրանց պետք է ուրախ, առողջ զուգընկեր,ով նրանց կյանքն ավելի վառ դարձնի:

4. Խեցգետին+Ցուլ կամ Կույս: Խեցգետնի համար ամբողջ կյանքը սեր է,սակայն նրա վստահությունը ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէ:Նրանք կլինեն նրա կողքին,ով երբեք նրանց դժվար կացության մեջ չի գցի:

5. Առյուծ+Երկվորյակ կամ Կշեռք: Առատաձեռն ռոմանտիկ և արտասովոր մարդիկ են:Սիրում են երբ գովաբանում են իրենց, ուշադրություն են դարձնում իրենց անձին:Առյուծի հետ միությունը երջանկություն կբերի նրանց, ովքեր սովոր են երկուսով գործել և չկենտրոնանալ սեփական անձի վրա:

6. Կույս+Խեցգետին կամ Կարիճ: Կույսերը սառն են թվում,սակայն իրականում ամեն ինչ ծանր են տանում: Խուսափում են վեճերից և գնահատում են տան հարմարավետությունը:Նրանց կարելի է գրավել հուսալիությամբ և սիրով նույնիսկ այն դեպքում, երբ սխալ են թույլ տվել:

7. Կշեռք+Առյուծ կամ Աղեղնավոր: Կշեռքները շատ ուժեղ զուգընկեր են որոնում, ով կհամապատասխանի իրենց սպասելիքներին: Համառորեն գնում են դեպի իրենց նպատակները,և որևէ մեկը չի կարող խանգարել նրանց:Կշեռքի կողքին լինել նշանակում է՝միշտ աշխատել ինքդ քեզ և նրա հետ հարաբերությունների վրա:

8. Կարիճ+Կույս կամ Այծեղջյուր: Զգացմունքային,կրքոտ և սրամիտ կենդանակերպ:Կարիճի հետ հարաբերություններում ամենակարևորը նրանց ընդունելն է այնպիսին,ինչպիսին կան:Պետք չէ մոռանալ նաև,որ զգացմունքային առումով խոցելի են,ովքեր զգույշ մոտեցում են պահանջում:

9. Աղեղնավոր+Կշեռք կամ Ջրհոս: Սերն ու հավտարմությունը լավագույն նվերն են Աղեղնավորներին:Նրանց հետ միշտ լավ է,նրանք ինքնաբավ են և երբեք զուգընկերոջից չեն խլում առավել էներգիա,քան նրանք տալիս են:Աղեղնավորը ցանկանում է, որ գնահատեն իրեն:

10. Այծեղջյուր+Խեցգետին կամ Ձկներ: Այծեղջյուրը չի ցանկանում սխալներ թույլ տալ և հետագայում զղջալ դրանց համար:Նրանց գեղեցկությունն ու նրբաճաշակությունը համադրվում է կյանքին հարմարվելու կարողությամբ:Այծեղջյուրի հետ միությունը նշանակում է,որ ձեզ դժբախության դեպքում միայնակ չեն թողնի ոչ մի դեպքում:

11. Ջրհոս+Խոյ կամ Աղեղնավոր: Ջրհոսը տանել չի կարող ոչ մի տեսակի սահմանափակում և ուզում է,որ կիսեն իրենց արկածախնդրությունը:Պատրաստ են մասնակցություն ունենալ արկածի,միայն թե սիրո մեջ հասնեն երանության:Նրանց դուր են գալիս այն մարդիկ, ովքեր ազնվորեն բացում են իրենց սիրտը նրանց առաջ:

12. Ձկներ+Այծեղջյուր կամ Ցուլ: Ձկները երջանիկ են,երբ հասկանում են,որ իրենց սիրում են:Նրանց միշտ պետք է ապացուցել,որ շատ բան են նշանակում ձեզ համար: Ձկների հետ երջանկության գրավականն ընդհանուր հետաքրքրություններն են։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика