Կենդանակերպի այս երեք նշանները լիովին կենտրոնացած են իրենք իրենց վրա Նրանք ուրիշներին չեն նկատում որովհետև նրանք ոչ ոքի կարիք չեն զգում

Ինքնասիրահարվածությունը շատ մարդկանց է հատուկ, հավանաբար դժվար կլինի գտնել այնպիսի մարդու, որ ինքն իրեն չի սիրում։ Սակայն ոմանց մոտ եսասիրությունը շատ ուժեղ է արտահայտված։ Կենդանակերպի այս երեք նշանները լիովին կենտրոնացած են իրենք իրենց վրա։ Նրանք ուրիշներին չեն նկատում, որովհետև նրանք ոչ ոքի կարիք չեն զգում։

Երկվորյակները Երկվորյակները պաշտում են իրենք իրենց, իհարկե ոչ նարգիզի նման, այլ պարզապես հաշվի չեն նստում ուրիշների հետ։ Հարաբերություններում նրանց պետք է ազատություն։ Նրանց հետ պետք է դիվանագետ լինել և նրանց ընդունել այնպիսին ինչպես որ կան, միևնույնն է նրանք իրենց բնույթը հանուն ձեզ չեն փոխի։ Նրանք կարող են սիրել միաժամանակ երկու մարդկանց, ընդ որում դրանցից մեկը հենց իրենք են, իսկ մյուսը կարող է լինել ցանկացած մեկը։

Ցուլ Ցուլերը, հատկապես կանայք, ինքնասիրահարված են, ինքնահմայված։ Եթե նրանց հարցնեք թե ով է աշխարհում ամենագեղեցկն ու ամենալավը, նրանք առանց վարանելու կպատասխանեն, որ իրենք են։ Նրանք համոզված են, որ բնությունն իրենց տվել է գեղեցիկ համաչափ մարմին։

Առյուծ Առյուծներն ամեն ինչ իրենք իրենց համար են անում։ Նրանք աշխարհում ամենաինքնասիրահարված էակներն են։ Լինում են դեպքեր, երբ նրանք ինչ որ բան են անում ուրիշների համար, բայց դա շատ հազվադեպ է լինում, նրանք դա էլ անում են, որպեսզի իրենց գովեստի խոսքեր շռայլեն, որպեսզի իրենց հեղինակությունն էլ ավելի բարձրանա։ Նրանցից ալտուրիզմ պետք չէ սպասել։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика