Այն շատ հեշտ է պատրաստել, եթե դուք տանը ունեք հետևյալ
բաղադրիչները՝
- 200 գ աղացած միս (տավարի միս)
- 500 գ կարտոֆիլ
- 150 գ բրինձ
- մեկ գազար
- կես սոխ
- 200 գ ջուր
- 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 2 ճաշի գդալ արևածաղկի յուղ և թթվասեր,
- 50 գ պանիր (ցանկալի է պինդ)
- աղացած սև պղպեղ
- աղ և սամիթ։
Երբ ունենք բոլորը բաղադրիչները, սկսում ենք պատրաստել։- Մանրացաված գազարն ու սոխը տապակում ենք; կիսով չափ եփած բրինձ; աղ ու պղպեղ; և խառնում ենք մսին,
- Ստացված զանգվածից պատրաստում ենք գնդեր, մոտ 4 սմ տրամագծով,
- Կարտոֆիլը բաժանում ենք 2 մասի, այնուհետև դրանք էլ կտրում ենք շրջանաձև,
- Թավայի մեջ շարում ենք մսի գնդերը և կարտոֆիլը և դնում ջեռոցը 20րոպե, 180 աստիճանի տակ,
- Այդ ընթացքում խառնում ենք ջուրը, թթվասերը, տոմատի մածուկը, պղպեղը և աղը, որպեսզի այս խառնուրդը ավելացնենք կարտոֆիլի ևմսի վրա, և նորից դնեք ջեռոցը 15 րոպե,
- Գրեթե պատրաստի ուտեստի վրա լզնում ենք քերած պանիր և դնում ջեռոցը ևս 5 րոպե,
- Որպեսզի պանրի գույնը փոխվի և ավելի մուգ լինի, կարող եք դնել 200 աստիճանի տակ,
- Մատուցելուց առաջ ավելացնել սամիթ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՝newsgoodtime.ru