Կարտոֆիլի և հավի լյարդի այսպիսի համեղ ճաշատեսակից ոչ ոք չի հրաժարվի

Բաղադրիչներ

  • Կարտոֆիլ – 1.2 կգ
  • Հավի լյարդ – 400 գ
  • Սոխ – 1 հատ
  • Գազար – 1 հատ
  • Թթու վարունգ – 2 հատ
  • Բուսական յուղ – 3 ճ/
  • Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը մաքրել և կտրատել:
  • Սոխը մաքրել և մանր կտրատել: Մաքրած գազարը քերել:
  • Հավի լյարդը լվանալ և կտրատել: Թթու վարունգները խորանարդաձև կտրատել:
  • Տապակի մեջ բուսական յուղ լցնել, ավելացնել սոխը և գազարը, եփել՝ մինչև մթերքները փափկեն:
  • Բանջարեղենին ավելացնել լյարդը, խառնել և տապակել 3-4 րոպե:
  • Կաթսայի մեջ լցնել կարտոֆիլը, ավելացնել բանջարեղենի հետ տապակված հավի լյարդը և թթու վարունգները: Ջուր լցնել այնքան, որ մթերքներն ամբողջությամբ ծածկվեն:
  • Ուտեստը համեմել աղով և պղպեղով, ըստ ցանկության՝ ավելացնել այլ համեմունքներ: Եռացնել և 40 րոպե եփել ցածր կրակի վրա: Այնուհետև վերցնել կրակից, կափարիչը փակել և 5-10 րոպե անց մատուցել:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика