Կարճ զգեստով և ոճային ակնոցով Հասմիկ Խոջյանի գրավիչ կերպարը։ Լուսանկար

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ ամառային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Հասմիկ Խոջյանը կարմիր գույնի զգեստ է կրում, որը զարդարված է ծաղկային պրինտով։ Դերասանուհին վառ զգեստը համադրել է սպիտակ ամառային կոշիկների հետ։

Նա պարզ սանրվածք է ընտրել եւ կերպարն ամբողջացրել ոճային ակնոցով։ Հասմիկը խոշոր ականջօղեր է ընտրել։ «Երջանիկ մարդ ու էներգիա»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին մեղմ շպարով էր, կրում էր ամառային, ճերմակ զգեստ։ Հասմիկը հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն նրա հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ ջերմ խոսքեր էին հղել նրան։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика