Երկար տարիներ առաջ մի ծեր հնդկացի իր թոռան համար բացահայտեց մի ճշմարտություն: Յուրաքանչյուր մարդ իր ներսում երկու գայլերի նման պայքարում է: Մի գայլը ներկայացնում է չարը, նախանձը, խանդը, հիասթափությունը, եսասիրությունը, սուտը…
Մյուս գայլն իրենից ներկայացնում է բարին, խաղաղությունը, հավատը, ճշմարտությունը, բարությունը, հավատարմությունը… Փոքրիկ հնդկացին, մինչև հոգու խորքը պապու խոսքերից տպավորված, մի քանի վայրկյան մտածեց և հարցրեց.
-Իսկ վերջում ո՞ր գայլն է հաղթում:
Ծեր հնդկացին գրեթե աննկատ ժպտաց և պատասխանեց.
-Միշտ հաղթում է այն գայլը, ում դու սնում ես: