Այս մտքերը կօգնեն այլ աչքերով նայել կյանքին և գնահատել կյանքի ամեն վայրկյանը: Ամեն վայրկյանը թանկ է, պետք է գնահատել ու իսկապես վայելել այդ վայրկյանը, այն այլևս չի կրկնվի:
Կյանքը ընտրություն չէ, այլ հնարավորություն է: Պետք է սիրել կյանքը, այլ ոչ թե կյանքի իմաստը: Դու գիտես, թե որ գիծն է ուղիղ և ինչիդ է պետք դա, եթե ուղիղ ճանապարհով չես քայլում: Ապրիր կյանքի ամեն օրն այնպես, կարծես ողջ կյանքդ այդ օրվա համար ես ապրել:
Կյանքն այն է, ինչ պատահում է քեզ հետ, մինչեռ դու ուրիշ պլաններ ունեիր: Կյանքն անկանխատեսելի է ու դրանում է նրա հետաքրքրությունը:
Կյանքը հիասքանչ է, երբ ինքդ ես քո կյանքի ռեժիսորը, միայն թե ոչ բոլորն են օսկարի արժանանում: Կյանքի ամենակարևոր գործը հենց կյանքն է: Ոմանք ապրում են ըստ սովորությունների, ոմանք սովորում են ապրել:
Կյանքի իմաստն այն է, որ մարդն ինքն է իմաստավորում՝ բացահայտելով իր կարողությունները: Անձրևի համար բոլորը հավասար են, այն թափվում է բոլորի վրա, պարզզապես ոմանք անձրևանոց ունեն, իսկ ոմանք՝ ոչ:
Ինչ եղել է, այն էլ կլինի, ինչ կատարվել է, այն էլ կկատարվի, ինչ լինելու է, կլինի, ամեն ինչ իր ժամանակն ունի:
Կյանքում կան շատ բաներ, որ երկրորդական են և ինձ պետք չեն, բայց առաց դրանց չի լինի: