Եթե խնդիրը հնարավոր է լուծել, հարկ չկա դրա մասին անհանգստանալ, եթե խնդիրն ահնար է լուծել, նշանակում է դրա համար անհանգստանալն անօգուտ է:
Մտածելով որոշիր, եթե որոշել ես, այլևս մի մտածեիր:
Մի փորձիր պահել հեռացողին, մի քշիր եկողին:
Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամին, քան վատ մարդու ընկերը:
Ով խսիտ ցանկություն ունի վեր բարձրանալ, նա սանդուխք կգտնի:
Կինն ու ամուսինը պետք է ձեռքերի ու աչքերի նման լինեն, երբ ձեռքը ցավում է, աչքերը լաց են լինում, երբ աչքերը լացում են, ձեռքերը սրբում են արցունքները:
Արևի համար բոլոր հավասար են, նրա համար չկան լավ ու վատ մարդիկ, կարողացիր քո տեղը գտնել արևի տակ:
Տխրությունն ու վիշտը նման են հնամաշ շորի, պետք է տանը թողնել:
Ճանապարհ զիջիր հիմարներին, դա նրանցից ազատվելու ամենահեշտ միջոցն է:
Արա այն ինչ կարող ես, մնացածը ճակատագրի գործն է:
Սառը թեյը և սառը բրինձը տանելի են, իսկ սառը հայացքը և սառը խոսքը՝ անտանելի:
Խորը գետը անձայն է հոսում: