Կարդացեք այս Աղոթքը քնից առաջ

Աղաչում եմ քեզ, ամենակալ Տեր Աստվա՛ծ, գոհանում եմ քո անհաս մարդասիրությունից, որ քո անարժան ծառային արժանացրիր հասնելու գիշերվա այս ժամին:

Դու ես տերը ցերեկի և գոյացնողը գիշերի, դու պահպանի՛ր ինձ ցնորական կասկածներից և երևելի ու աներևույթ թշնամիների երկյուղից և ամրացրու դևերի դառնությունից ու բելիարի բռնությունից, սատանայի սաստից, մղձավանջների ծանրությունից, շինվածքների փլչելուց, մարդկանց նենգությունից, կախարդների աղանդից, մոլար մտքերից, աղտեղի մտածումներից

ցանկական ցավերից, քնի զարհուրանքներից, դառն երազներից, չարի արհավիրքներից, խառնաշփոթ անուրջներից և բոլոր ուրիշ չար բաներից պահպանիր քո ծառային` ամենակեցույց շնորհովդ:

Եվ քո բազմահնար ողորմությամբ շրջապատելով` անկողինս ամրացրո՛ւ բոլոր կողմերից աջից ու ձախից, հյուսիսից ու հարավից,

արևելքից ու արևմուտքից, երկինքն ի վեր և երկրին խոնարհ, առաքիր հրեշտակների խմբերը, Տե՛ր, բնակատեղը ծառայիդ:

Տե՛ր, լուսավոր միտք և օգտակար մտածմունք, տո՛ւր ինձ, Տե՛ր, մտքի արթնություն և զգայարանների զգաստություն, որպեսզի զվարթ մտքով ու արթուն խոհերով հանգստանամ և գոհությամբ փառավորեմ ամենասուրբ տերությանդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից

Ամեն:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика