Կատուները մեր սիրելի կենդանիներն են սակայն կա 5 հիվանդություն, որ կարող եք վարակվել ձեր կատվից

Կատուները մեր սիրելի կենդանիներն են, սակայն երբ որոշում ենք կատու պահել, մեծ պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա։ Բանն այն է, որ կատուների որոշ հիվանդություններ հավասարաչափ վտանգավոր են նաև մարդկանց համար։ Ընդ որում, վարակվելու համար պարտադիր չէ, որ նրան տանը պահեք, ցանկացած կոնտակտ կարող է նպաստել դրան։

EnterTrain-ի հետ միասին փորձենք հնարավորինս պարզել կատուներից եկող հնարավոր վտանգները։

Տոքսոպլազմոզ

Վարակը անցնում է կենդանու կեղտի միջոցով, օրինակ նրա զուգարանը մաքրելիս։ Այս հիվանդությամբ կարող եք վարակվել նաև վատ եփված մսի կամ հում միսը մշակելու միջոցով։ Սովորաբար հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում, սակայն սուր տեսակը կարող է բարձր ջերմություն, սրտխառնոց, ջղաձգումներ, ավշային գեղձերի բորբոքումներ առաջացնել։ Հիվանդությունը վտանգավոր է ապագա մայրերի համար։ Այն կարող է պտուղի մոտ ուղեղի, նյարդային համակարգի լուրջ պաթոլոգիաներ առաջ բերել, վիժում առաջացնել կամ երեխայի մահ։ Բացի այդ, էրեխայի մոտ կարող է ի ծնե տոքսոպլազմոզ առաջ գալ, դեղնախտ կամ մտավոր հետամնացություն։

Կատաղություն

Ամենավտանգավոր և անկանխատեսելի հիվանդություններից մեկն է և ավելի հաճախ հանդիպում է վայրի կենդանիների կամ փողոցից վերցված կենդանիների մոտ։ Անցնում է արյան, լորձաթաղանթի և թքի միջոցով՝ կծելու դեպքում։ Հիվանդությունը անմիջապես ի հայտ չի գալիս, գաղտնի շրջանը մոտ 10 օր է։ Սրանից խուսափելու լավագույն տարբերակը պատվաստումն է։

Սալմոնելյոզ

Սուր բակտերիալ վարակ է, որը շատ տհաճ հետևանքներ է իր հետ բերում. դող, լուծ, աղեստամոքսային տրակտի խանգարում։ Փոխանցվում է վատ մշակված սննդի, կենդանիների հետ կոնտակի միջոցով։ Սալմոնելյոզը կայուն է հակաբիոտիկների նկատմամբ, այդ պատճառով բուժումը բավական երկար է տևում։

Տոքսոկարոզ

Սովորաբար հիվանդությունը փոխանցվում է երեխաներին ընտանի կենդանիների հետ շփումներից։ Մարմնի վրա բնորոշ ցան է առաջանում, ուռչում է դեմքը, տենդ է սկսվում։ Սրտի և շնչառական համակարգի հիվանդությունները բարդացնում են հիվանդի վիճակը։

Խլամիդիոզ

Բակտերիալ վարակը կարող է փոխանցվել սեռական կամ օդակաթիլային ճանապարհով, սակայն կենդանուց վարակվելու հավանականություն նույնպես գոյություն ունի։ Կատվի համար հիվանդությունն ավելի վտանգավոր է, քան նրա տիրոջ համար, քանի որ որոշ դեպքերում կարող է բերել կենդանու վախճանին։

Եթե տանը կատու եք պահում, պարբերաբար բժշկի այցելեք և արեք բոլոր անհրաժեշտ պատվաստումները։ Հենց որ ձեզ կամ կատվի մոտ անհանգստացնող նշաններ եք նկատում, անմիջապես դիմեք բժշկի։ Հատկապես կարևոր է անմիջապես բժշկի դիմել, եթե փողոցում ձեզ կենդանի է կծել, քանի որ հետևանքները կարող են կրիտիկական լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика