Կայծակի հարվածից առնվազն 9 մարդ է մահացել, որոնց թվում կան երեխաներ:

Հնդկաստանի Բահիր նահանգի հյուսիսային գյուղերից մեկում կայծակի հարվածից առնվազն 9 մարդ է մահացել, որոնց թվում՝ 8 երեխա: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ տեղի աղբյուրին հղումով, ավելի քան տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Նախնական տվյալների համաձայն՝ Դհանպուր գյուղի անչափահաս բնակիչների մի խումբ փողոցում խաղալիս է եղել անձրևի ժամանակ, երբ նրանց գտնվելու վայրում կայծակ է հարվածել: Նշվում է, որ նրանք բոլորը մեկ ընտանիքի անդամներ էին:

Նահանգի գլխավոր նախարար Նիտիշ Կումարը հրապարակավ ցավակցություն է հայտնել կատարվածի առնչությամբ և հրահանգել է 400 000 ռուպիի չափով փոխհատուցում վճարել զոհվածների հարազատներին:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика