Քաղաքական-հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է Ամուլսարի հանքը բացելուն։ «Այս տղան այդպես էլ չհասկացավ, որ Ամուլսարը հայ ազգի սիրտն է, ինչ ասում են, միևնույն է, իր ճանապարհով է գնում, որը միգուցե տաճար չի տանում, բայց ուրիշ տեղ տանում է։ Ըստ տարածվող լուրերի՝ հանդիպում է եղել Ծաղկաձորում, որտեղ Նիկոլը իր թիկունքից է խոսել, իր պաշտպանությունից է խոսել:
Երկու ձեռքով ղեկը բռնել է և գնում է Ամուլսարի և հայ ազգի ոչնչացման։ Արվամոլների պահով (նկատի ունի Ստամբուլյան կոնվենցիան) տեսավ ձեռքը չի կտրելու, հետաձգեց սուսուփուս, բայց մեկ է, նույն ճանապարհով գնալու է»,-ասաց նա և հավելեց, որ նրանց չի հաջողվելու անցկացնել իր «հովանավորների» պատվերը։
Այն հարցին, թե ինչու է նաև Նիկոլ Փաշինյանին ասում, և չի ասում Սերժ Սարգսյանին, Եղիազարյանը պատասխանեց, թե Սերժ Սարգսյանը երեկվա կողմն է։ «Լսե՞լ եք Ամուլսարի հարցով ցույց տան նրա կողմը, ոչ։ Անցյալին չեմ ուզում անդրադառնալ, այսօր, ցավոք սրտի, քո ձեռքում է իշխանությունը, վարչապետությունը, ընտրողներ ունեիր 80 տոկոս, և դու տանում ես անդունդ հայ ազգին, այդպես անում ես Ղարաբաղի հարցով, Ամուլսարի հարցով, կոնվենցիայի հարցով, եթե իհարկե, խնդիրներ կան, ծոծրակդ կտեսնես դա չես տեսնի»,-ասաց նա։