Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ բռնկված հրդեհը դեռ չի մարվել: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից: Նշվում է, որ այս պահին հրդեհի վայրում աշխատում է 9 մարտական հաշվարկ:
Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է քաղաքապետարանից 3 ջրատար և 50 փրկարար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: