Ծեծկռտուք` մանկապարտեզի աշխատակցի և ծնողների միջև

Մեր տեղեկություններով՝ Հրազդանի թիվ 8 մանկապարտեզի աշխատակիցը քաշքշել եւ հարվածել է ծնողներին: Քաշքշուկը սկսվել է այն բանից հետո, երբ մանկապարտեզի ծնողները Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի մոտ են գնացել, եւ բարձրաձայնել են  մանկապարտեզում դրամահավաքության մասին:

Այս ամենը, իհարկե դուր չի եկել մանկապարտեզի տնօրենին,  եւ նրա մտերիմ աշխատակցուհին քաշքշել եւ հարվածել է այն ծնողներին, ովքեր տնօրենի վրա բողոքելու համար  քաղաքապետարան են գնացել: Քաշքուկից հետո ծնողները դիմել են ոստիկանություն:

Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Հրազդանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Մայիս Պողոսյանին. «Մանկապարտեզի ներսում կային ներքին խնդիրների, այսինքն՝ ծնող-դաստիարակ: Հիմա թե գումար է պատճառը եղել ես չեմ ուզում դրա մասին մանրամասնել:

Թե՛ ծնողները, թե՛ դաստիարակները, թե՛  տնօրենը եկել են  համայնքի ղեկավարի մոտ: Իրենց միջեւ եղած կոնտֆլիկտը կարգավորվել է համայնքի ղեկավարի միջոցով:   Մանկապարտեզի տնօրենի նկատմամբ  2 կարգապահական տույժ է կիրառվել օրենքի սահմաններում:

Ոստիկանները մանկապարտեզում գտնվել են ծնողների պահանջով: Նրանց կողմից ոստիկանություն դիմում է եղել, իրենք էլ՝ եկել են:  Այս պահին տնօրենը արձակուրդում է»: Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ արձակուրդից հետո  տնօրենը  կշարունակի՞ աշխատել. «Չեմ կարող ասել, հետո արդեն կերեւա»,-եղավ պատասխանը:

Հրազդանի ոստիկանության բաժնից մեզ ասացին, որ  մանկապարտեզում իսկապես քաշքշուկ է տեղի ունեցել, տվյալ անձը պատասխանատվության է ենթարկվել,  իսկ գումարը  հավաքվել է ծնողկոմիտեների   նախաձեռնությամբ, որում չկա հանցակազմ, դրա համար մերժվել է քրեական գործի հարուցումը:

Հիշեցնենք, որ մեր հրապարակումների ընթացքում անդրադարձել էինք տնօրենի գործունեության, այն որ 3 տարի առաջ ծնողներից գումար է հավաքել մանկապարտեզի վերանորգման համար, սակայն մանկապարտեզը վերանորոգել է քաղաքապետարանի կողմից հատկացված գումարով:

Այս ամենից հետո Դանիելյանը ոչ միայն չսաստեց տնօրենին, այլ «պարգեւատրեց» նշանակելով համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: 2018թ.-ին նա կրկին նշանակվում է մանկապարտեզի տնօրեն:

Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել էր, որ նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը առանց ավագանու համաձայնության Ալվարդ Մարտիրոսյանին նշանակել էր թիվ 8 մանկապարտեզի տնօրեն` խախտելով «ՏԻՄ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика