Ծեծել են 5-րդ հեռուստաալիքի փոխտնօրենին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝փետրվարի 2-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 00:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանություն որ Մերգելյան ինստիտուտի մոտ մի խումբ անձինք ծեծել են մի քաղաքացու:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են որ տուժածը Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Անդրեասյանն է ում վիճաբանության ժամանակ անհայտ անձը ծեծել է:Ա. Անդրեասյանը ոստիկաններին հայտնել է,որ ինքն աշխատում է 5-րդ հեռուստաալիքում՝ որպես փոխտնօրեն:Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика