Խտացրած կաթով աննկարագրելի համեղ կեքս

Աննկարագրելի համեղ կեքս, որի հիմնական բաղաադրիչը խտացրած կաթն է։ Կանչեք ընկերներին թեյ խմելու և բոլորը կխնդրեն ձեզանից այս թխվածքի բաղադրատոմսը:

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 120 գր. ալյուր
  • 4 ձու
  • 380 գր. խտ. կաթ
  • 50 գր. կարագ
  • 1 թ.գ. փխրեցուցիչ
  • 1 փաթեթ վանիլային շաքար

Պատրաստման եղանակը․

1. Խտացրած կաթն ու ձուն հարել, ավելացնել հալեցրած կարագն ու էլի հարել։

2. Ստացված զանգվածի մեջ լցնել փխրեցուցիչով ալյուրը, ավելացնել շաքարավազը, նորից լավ հարել։

3. Խմորը լցրեք յուղաթուղթ փռած ձևամանի մեջ։ Թխել 150 աստիճանի տակ, 35 րոպե։

4. Պատրաստի կեքսը 10 րոպե թողնել ձևամանի մեջ, հետո հանել և թողնել լրիվ սառչի։

5. Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի ցանել և մեծ կտորներով կտրատել։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика