Խորոված բանկայի մեջ պատրաստեք շատ համեղ խորոված տնային պայմաններում

Բաղադրիչներ․

  • Խոզի միս – 1 կգ
  • Բեկոն – 250 գ
  • Սոխ – 2-3 հատ
  • Կիտրոնի հյութ – 1/2 հատ
  • Աղ, պղպեղ, այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․

  • Խոզի միսը լվանալ, կտրատել, համեմել և լցնել կիտրոնի հյութը:
  • Սոխն օղակաձև կտրատել և ավելացնել մսին, մի փոքր ջուր լցնել:
  • Կես ժամ մարինացնել:
  • Բեկոնը բարակ շերտատել:
  • Միսը, բեկոնը և սոխը հերթականությամբ շարել փոքրիկ փայտիկների վրա:
  • Բանկայի հատակին սոխ լցնել և շարել մսով փայտիկները:
  • Բանկան փակել յուղաթղթով: Բանկան դրսից պետք է անպայման չոր լինի:
  • Բանկան դնել սառը ջեռոցի մեջ (որպեսզի բանկան չպայթի) և միացնել այն 180-200 աստիճան, թողնել՝ եփվի 60-80 րոպե:
  • Եփելուց հետո աստիճանաբար բացել ջեռոցը, որպեսզի ջերմաստիճանի փոփոխությունից բանկան չպայթի, և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը․
աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика