Հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:20-ի սահմաններում, մակնիշի 28 ՏA 028 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, անցել է բաժանարար գոտու վրայով, հայտնվել ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտում և բախվել դեպի Երևան ընթացող Lexus մակնիշի 50 GU 001 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Lexus-ի վարորդը չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դեպքի վայրում ասում էին, որ օպերատիվ են գործել Էջմիածնի հիվանդանոցի բժիշկները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
21
ԼՐԱՀՈՍ
ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ
Ուզո՞ւմ եք տեսնել ապագան:Պարզապես միացրեք հաշվիչը և հետևեք հայտնի նումերոլոգի պարզ հրահանգներին:Պարզ հաշվարկները կօգնեն
Անորոշությունը, որի միջով հիմա եք անցնում, շուտով կպարզվի: Դուք պետք է հավատաք, որ ամեն
Այդ զգացողությունը կարելի է տարբեր կերպ անվանել` կանխազգացում, վեցերորդ զգայարան, ինտուիցիա։ Դա այն է,
Խոյ․ Մարդիկ, ովքեր ծնվել են այս համաստեղության տակ, պետք է պատրաստ լինեն հաճելի անակնկալների
