Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցում գտնվող Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից կառուցվող, սակայն ինչ-ինչ պայմաններում շինությունն անավարտ թողած եկեղեցու տարածքում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը կրակը բռնկվել է շինարարական տարածքում տեղադրված վագոն-տնակում և այն մարելու համար ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրարար-ծառայության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Սուքիասյանի գլխավորությամբ:

Հրշեջները մեծ դժվարությամբ կարողացան մտնել տարածք և որոշ ժամանակ պայքարում էին կրակի տարածման դեմ:Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика