Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում հարսը, փեսան և հարսնաքույրը,տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 36 AO 833 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 10 ՕՏ 446 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը հղում տալով իր աղբյուրին:

Վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն իրենց անձնական օգտագործան ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։բՈստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները՝ հարսը, փեսան և հարսնաքույրը, մեկնում էին Սևան, որտեղ տեղի էր ունենալու հարս ու փեսայի հարսանեկան արարողությունը։ 

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика