Խոհանոցում ամենաօգտագործվող մթերքներից մեկը կարտոֆիլը ոչ միայն համեղ է այլև շատ օգտակար դեմքի մաշկի համար

Կարտոֆիլով դիմակներ յուղոտ մաշկի համար Քերիչով անցկացրեք մեկ մաքրած միջին չափի հում կարտոֆիլ: Քերած կարտոֆիլին ավելացրեք 1 ճ. գդալ չոր կաթ, 1 հարած ձվի սպիտակուց, 1 թ. գդալ կիտրոնի հյութ, մի պտղունց աղ և 50 գ գարեջուր:Լավ խառնեք այս ամենը և քսեք դեմքին 10 րոպեով:Այնուհետև լվացեք սառը ջրով:Կարտոֆիլի պյուրեն խառնեք կեֆիրի հետ հավասար չափաբաժիններով: Մինչև քսելը լավ լվացեք դեմքը: 10-15 րոպե պահեք դիմակը դեմքին, որից հետո լվացեք սառը ջրով:

Կես ճաշի գդալ կարտոֆիլի օսլան խառնեք նույնչափ ալյուրի հետ: Ավելացրեք 1 թեյի գդալ կիտրոնի հյութ և մի փոքր եռացրած ջուր, բայց այնքան, որ զանգվածը թանձր մնա: Քսեք դեմքին և թողեք այդպես 10-15 րոպե: Լվացեք սառը ջրով:Կարտոֆիլը եփեք կաթի մեջ, այնուհետև պյուրե սարքեք: 1 ճ. գդալ պյուրեն խառնեք 2 ճ. գդալ ցանկացած բանջարեղենի կամ մրգի հյութի հետ:Քսեք խառնուրդը դեմքին և թողեք այդպես 10-15 րոպե: Մաքրեք դեմքը գոլ ջրով, իսկ հետո սառր ջրով շփեք այն: Ցանկալի է կրկնել այս դիմակը շաբաթը մեկ անգամ երկու ամսվա ընթացքում:

Եփեք կեղևով կարտոֆիլը, այնուհետև մաքրեք այն կեղևից և անցկացրեք քերիչի մանր անցքերով: Մի ճաշի գդալ քերած կարտոֆիլին ավելացրեք 1 ձվի սպիտակուց, 1 ճ. գդալ կաթ և 1թ. գդալ բուսական յուղ: Այս ամենը խառնեք և ստացված զանգվածը քսեք դեմքին: Թողեք այդպես 15 րոպե, որից հետո լվացեք գոլ ջրով:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика