Լևոն Քոչարյանը խոսել է Պուտինի և Բ. Քոչարյանի հանդիպման մասին.

Նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ խոսելով մոր՝ Բելլա Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

-Ի՞նչ կարող եք ասել Ձեր մայրիկի և ՌԴ նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մասին։

-Հանդիպման փաստը, ինչպես գիտեք, հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: Ավելին ասել չեմ կարող:

-Տեղյա՞կ էիք, որ ՌԴ նախագահը հանդիպելու է ձեզ հետ։

-Կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում:

-Արդյոք հանդիպման նպատակը եղե՞լ է այն, որ ՌԴ նախագահը փորձի միջնորդել ՀՀ իշխանությունների մոտ Ձեր հայրիկին կալանքից ազատելու հարցում։

-Չեմ կարող մեկնաբանել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика