Այս սոուսը դուր կգա նրանց, ովքեր սիրում են կծու ուտեստներ: Բաղադրատոմսը բավականին հայտնի է և տարածված:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 5կգ լոլիկ,
- 2,5կգ բուլղարական պղպեղ
- 4 կծու պղպեղ՝ չիլի
- 2 կապ սամիթ
- 2 կապ համեմ
- 2 կապ մաղադանոս
- 3 գազար
- 1 բաժակ ձեթ
- 2,5 ճ.գ. աղ
- 20 պճեղ սխտոր
Սկսում ենք պատրաստել.
Լոլիկը լվանալ, հեռացնել ներքևի հատվածը և կտրատել: Աղալ կամ բլենդերով մանրացնել: Պատրաստի պյուրեն լցնել կաթսայի մեջ, դնել կրակին և եփել թույլ կրակի վրա՝ 1 ժամ:
Նախապատրաստել բուլղարական և կծու պղպեղը՝ ազատելով այն սերմերից: Իսկ հետո աղալ: Գազարը մարքել և անցկացնել քերիչով: Գազարն ու պղպեղն ավելացնել լոլիկին, խառնել և եփել 25 րոպե:
Մանրացնել կանաչին, ճզմել սխտորը: Ավելացնել եռացող զանգվածին, իսկ 6 րոպե անց լցնել աղն ու ձեթը: Լավ խառնել և եփել ևս 2-3 րոպե: Պատրաստի սոուսը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել: Բանկաները շուռ տալ, ծածկել տաք կտորով և թողնել այդ վիճակում՝ մինչ դրանց լիարժեք սառելը: Բարի ախորժակ: